News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսքան օրը տեսնելով, հասկանալով, մեկը մեկին ճանաչելով, որ մենք երկուսով ընդդիմություն ենք, պետք է լիարժեք հարցերը քննարկենք, որ միասնական հարցերը բարձրացնենք, ամեն ինչ իր տեղը լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ում տպավորություն է, որ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» միմյանց են ընդդիմություն, ոչ թե իշխանություններին:

Ծառուկյանի խոսքով, այն ծրագրերը, խոստումները, որ տվել են, պետք է իրականացնեն. «Մարդիկ 9 սպասել են ու դեռ սպասում են, որ լավ է լինելու, ես էլ եմ հավատում»:

Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ԱԺ-ում ընդդիմություն չկա, խորհրդարանի ուժերը կից են իշխանությանը եւ ընդդիմությունը ձեւավորվելու է ԱԺ-ից դուրս, Ծառուկյանը չցանկացած անձնավորված խոսել, միայն ասաց. «Անվանական չեմ ասի, դուք ուզում եք Ծառուկյանին հունից հանեք, չեք կարող: Եթե որեւէ մեկը անվանական ԲՀԿ-ին ու Ծառուկյանին ասի... Այո, ԲՀԿ-ն աջակից է եղել հեղափոխությանը, պաշտպանել է ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Մենք ժողովրդի ձայնն ենք լինելու: Մենք ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ աջակցելու ենք, որ պարոն Փաշինյանն իր ներկայացրած ծրագիրն իրականություն դարձնի: Եթե որեւէ տեղ մի վնաս կլինի երկրին, ժողովրդին, տնտեսությանը, իհարկե, մենք դեմ ենք լինելու, մենք ներկայացնելու ենք մեր ծրագիրը:

Մենք կենտրոնամետ ուժ ենք, մենք ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, տնտեսությունը հզորանա: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եթե ամեն մեկս մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի... կամ ասում են Ծառուկյանը չեկավ: Ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը 24 ժամ կապի մեջ ա, ցանկացած հարց քննարկում ենք»:

Դիտարկմանը, թե ինչու է ԲՀԿ-ին համարում կենտրոնամետ ուժ եւ խուսափում ընդդիմադիր լինելուց, Ծառուկյանն արձագանքեց. «Եթե իշխանության մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես: Իսկ ավելի ուժեղ, ավելի հզոր ընդդիմություն լինելը չեմ հասկանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
Ամենաշատ