News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հանգիստ է արձագանքել ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելայի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման մեջ ներգրավված գերմանական ընկերություններին ուղղված նամակին: «Գերմանիան այն երկիրն է, որտեղ երաշխավորված է կարծիքի եւ մամուլի ազատություն: Հետեւաբար, յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն անելու կարիք չկա: Բայց փաստ է նաեւ այն, որ Գերմանիան իրավական պետություն է», - ասել է նա dpa գործակալության հետ հարցազրույցում:

Ալթմայերը նշել է, որ խողովակաշարի մեծ մասը կանցնի միջազգային ջրերով, իսկ առանձին պետությունների անհրաժեշտ թույլտվությունն արդեն ստացվել է: «Դաշնային կառավարությունը պարտավորություններ ունի չմիջամտելու նմանատիպ բիզնես ծրագրերին», - ասել է նախարարը, հաղորդում է DW- ն:

Ալթմայերի խոսքերով, Բեռլինում հաշվի են առնում նաեւ Ուկրաինայի հիմնավոր մտահոգությունը, որը, նույնիսկ նոր գազատարի շինարարությունից հետո, պետք է մնա գազի տարանցիկ երկիր: Նախարարը նշել է, որ ՌԴ եւ Ուկրաինա կատարած այցերի ժամանակ, նա Մոսկվայի, Կիեւի եւ Եվրահանձնաժողովի միջեւ այդ հարցի շուրջ ուղիղ բանակցությունների համար հող է նախապատրաստել:

Նախարարը ընդգծել է, որ գազի մատակարարման դիվերսիֆիկացիան համապատասխանում է Գերմանիայի շահերին: Հետեւաբար անհրաժեշտ է ստեղծել ԱՄՆ-ից կամ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներից հեղուկացված գազի ներկրման ենթակառուցվածք: «Այդ գազի գինը, - նշել է Ալթմայերը, - իհարկե, պետք է մրցունակ լինի շուկայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ