News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երբ ասում ենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագիծը քննարկումների փուլում է, դա խուսափելու համար չենք ասում, այլ իսկապես քննարկումների փուլում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, իրենք ինտենսիվորեն քննարկում են այդ հարցը եւ գործադիրում, եւ օրենսդիր-գործադիր ֆորմատով. վերջնական որոշում այս պահին, իսկապես, չկա:

«Իմ տպավորությունն այն է, որ մենք առաջին նստաշրջանում կբերենք կառուցվածքի վերաբերյալ նախագիծը, բայց չեմ բացառում, որ հնարավոր է՝ չբերենք»,-ասաց նա:

Նշենք, որ այդ փոփոխություններով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ