News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել տրանզիտային գործառույթներից, եւ, իհարկե, մենք կշարունակենք ստանալ այն օգուտները, որոնք կապված են այդ գործառույթի իրականացման հետ», - այսպես է պատասխանել վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Գազպրոմի» հետ տարանցիկ համաձայնագրի կնքման հարցին, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը բավականին մեծ օգուտ է ստանում տրանզիտային գործառույթներից, որոնք երկրի շահերից են բխում եւ «Գազպրոմի» հետ նոր համաձայնագիր ստորագրելու դեպքում, Էկոնոմիկայի նախարարությունը մանրամասն կտեղեկացնի այդ մասին հանրությանը: Մամուկա Բախտաձեն արձագանքել է նաեւ  ընդդիմության ակնկալիքներին․ «Ինչ վերաբերում է վախերին եւ սպասելիքներին, ես միշտ ուշադրություն եմ դարձնում բովանդակային մասին, եւ եթե ուզում եք, քաղաքական մասին էլ ուշադրություն կդարձնեմ: Նույն քաղաքական թիմը, իր ժամանակին՝ լինելով իշխանություն, հայտարարել էր, թե իբր նախատեսվում է վաճառել գազամուղը: Ես փորձում եմ իմ պատասխանը բովանդակալից դարձնել՝ այնպիսին, որը հետաքրքրի մեր բնակչությանը: Վրաստանը շարունակում է կատարել տարանցիկ գործառույթը եւ ստանալ օգուտներ, որոնք կապված են այդ գործառույթի հետ», - հայտարել է վարչապետը:

Վրաստանի եւ «Գազպրոմի» միջեւ տարանցիկ համաձայնագրի ժամկետը լրացել է 2019թ․-ի հունվարի 1-ին: Ըստ այդմ, այս պահի դրությամբ, Ռուսաստանից Հայաստան բնական գազի տարանցումը տեղի է ունենում առանց տարանցիկ համաձայնության:

Վարչապետի խոսքերով, նոր պայմանագրի առնչությամբ, եթե որեւէ փոփոխություն կատարվի, այդ մասին Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունը լրատվամիջոցների միջոցով մանրամասն կտեղեկացնի հասարակությանը: «Որքանով ինձ է հայտնի, դեռեւս այդ մասին չի խոսվել»։  Բանակցությունները («Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ) կսկսվեն, երբ որոշվի կոնկրետ ամսաթիվը եւ կնշանակվի հանդիպումը: Վրաստանը շարունակում է իր տրանզիտային գործառույթը կատարել եւ, համապատասխանաբար, ստանալ այդ տարանցիկ պայմանագրից բխող օգուտները», - ընդգծել է Բախտաձեն, հաղորդում է Ինտերֆաքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ