News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուրբաթ ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Պերուում եւ Էկվադորում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես հաղորդում են Էկվադորի երկրաֆիզիկայի ինստիտուտից, Պերուի սահմանին գտնվող Մորոնա Սանտյագո նահանգում գրանցվել են 5,95 մագնիտուդով ցնցումներ։ Էպիկենտրոնը գտնվել է 25,5 կիլոմետր խորության վրա։

Միեւնույն ժամանակ, Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտից տեղեկացնում են Էկվադորին սահմանակից գոտում 5,8 ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Էպիկենտրոնի խորությունը՝ 111 կիլոմետր։

Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ