ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին եւ Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Սեւանի թերակղզուց մինչեւ Դիլիջանի թունել հատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: