News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կրում են ընդհանուր բնույթ, դրանցում հստակ ուղերձներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Սակայն, ըստ նրա, շրջանառությունից հանվել է «ինքնորոշման իրավունք» հասկացությունը, խոսվում է միայն հակամարտության ինչ-որ արդար լուծման մասին։ «Մենք քանիցս այդ մասին հայտարարել ենք։ Չնայած Զոհրաբ Մնացականյանը եւ Ռուբեն Ռուբինյանը փորձում են մեզ համոզել, թե Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հանված չեն օրակարգից, դրան դժվար է հավատալ՝ հաշվի առնելով Բաքվի հայտարարություններն այն մասին, որ նման պայմանավորվածություններ չեն եղել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։ Այդ հանդիպումների արդյունքներով մեկ պաշտոնական հայտարարություն եւ մեկ հաղորդում են արվել, որոնցում չի հիշատակվում Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- նշել է նա։

Շարմազանովի խոսքով՝ առայժմ հայկական իշխանություններից չի ստացվել նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի դրական ակնկալիքները 2019թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Ալիեւը հայտարարում է այն մասին, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները, հետո հետեւում է Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե 2019-ն առաջընթացի տարի է լինելու։ Իսկ Փաշինյանն, իր հերթին, Ալիեւի հետ Դուշանբեում, վերելակում ձեռքսեղմումից հետո, Ալիեւին անվանում է «կիրթ ու դաստիարակված»։ Փաշինյանը Ստեփանակերտում ասում է, թե չի կարող բանակցություններ վարել Ղարաբաղի անունից եւ ամեն բան կանի, որպեսզի ներառի Ստեփանակերտը բանակցային գործընթացում։ Միայն թե անհասկանալի է, թե ինչու այդ մասին ոչ մի անգամ չի ասվում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների 5 հանդիպումների արդյունքներով»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։

Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ հայեցակարգ չունի։ «Եթե խաղաղություն ասելով հասկանում են «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձեւը, ապա դա անթույլատրելի է։ Անընդունելի է նաեւ այն, որ մեր իշխանությունները չեն արձագանքում Ալիեւի այն հայտարարություններին, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ 1991թ. դեկտեմբերին Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվե է անցկացրել եւ հռչակել իր անկախությունը։ Հայաստանի խնդիրը այդ հանրաքվեի արդյունքների պաշտպանությունն է»,- ամփոփել է Էդուարդ Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ