News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բու անունով պոմերանյան շպիցը, որը համարվում էր «աշխարհի ամենահաճելի շունը», սատկել է։ Այս մասին նրա տերը տեղեկացրել է Facebook-ում շան պաշտոնական էջում։

Հաղորդվում է, որ 12 տարեկան Բուն սրտի հետ կապված խնդիրներ ուներ այն բանից հետո, երբ մահացել էր իր լավագույն ընկերը՝ Բադի անունով շունը։

«Մենք կարծում ենք, որ նրա սիրտը տառացիորեն կոտրվեց, երբ Բադին հեռացավ մեզանից։ Նա պինդ մնաց ու մեզ հետ էր ավելի քան մեկ տարի։ Բայց, ըստ երեւույթին, եկել էր նաեւ նրա ժամանակը, եւ ես համոզված եմ, որ դա նրանց ամենաուրախ պահն էր, երբ միմյանց տեսան երկնքում»,- գրել է Բուի եւ Բադիի տերը։

Բուի բազմաթիվ երկրպագուները ծանր տարան իրենց սիրելի շան կորուստը։ Շատերը նրան շնորհակալություն էին հայտնում այն բանի համար, որ նրա լուսանկարները բարձրացրել են իրենց տրամադրությունը եւ ապրելու ուժ տվել, հաղորդում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ