News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Արցախի ներկայացուցիչը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, ես չեմ հավատում, որ քննարկվելու է հարցի լուծումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման  միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող բանակցել Արցախի փոխարեն, սակայն արդեն որերորդ հանդիպումն է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, իսկ Արցախը այդ հանդիպումներին չի մասնակցում, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ մասին են բանակցությունները, հարցի լուծմա՞ն: Կարող են քննարկվել հազարավոր այլ հարցեր, անվտանգության, փախստականների, քաղհասարակությունների միջեւ շփումների, տնտեսական եւ այլն: Այդ առումով իշխանությունները հետ չեն կանգնել իրենց ասածից, որ Արցախը պետք է վերադառնա բանակցություններին: Այստեղ, պարզապես պետք է ասել, որ օրինակ, Հայաստանը պատրաստ է բանակցություններում խոսել այս-այս հարցերի մասին, իսկ այս–այս հարցերի վերաբերյալ խոսակցությունը պետք է լինի Արցախի իշխանությունների հետ: Այսինքն բանակցելը վատ չէ, եւ եթե «զոհեր» էլ պահանջվելու են, թող դրանք լինեն մեր դիվանագետների նյարդերը, ոչ թե մեր զինվորների կյանքը»:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե խոսքը Արցախի կարգավիճակի մասին է, բնական է, որ այն չի կարող որոշվել առանց Արցախի:

«Ինձ համար զարմանալի էր, որ նախօրեին ԱԺ-ում մարդիկ փորձում էին նկարագրել, որ ժամանակին ինչ-որ բուֆերային գոտիներ են ձեւավորվել: Եթե այստեղ, Հայաստանում բոլորն ընդունում են Արցախը, ուրեմն պետք է առաջնորդվեն նաեւ Արցախի Սահմանադրությամբ: Արցախում չկան այլ հողեր, քան արցախյանը: Դրա համար եկեք մենք էլ մեր բառապաշարը ուղղենք եւ չօգտագործենք այս տեսակի կամ այն տեսակի գոտիներ արտահայտությունները»,-հայտարարեց Պողոսյանը:

Նա նկատեց, որ միջազգային հանրությունը մի կողմից կոչ է անում՝ երկու ժողովուրդներին պատրաստել խաղաղության, մյուս կողմից շատ լավ գիտակցում են, որ մինչեւ նոր սերունդ չլինի Ադրբեջանում, որն իրական պատմությունն է իմանալու, կամ դասագրքերում հայատյացություն չեն քարոզելու, հարցը չի լուծվելու. «ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Ռուսաստանում այս ամենը շատ լավ գիտեն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ