News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախն, այսպես, թե այնպես, կա բանակցություններում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Արցախ, բացի այդ, ՀՀ ներկայացուցիչները մինչեւ որեւէ բանակցության գնալը Արցախի իշխանությունների հետ խոսում են եւ վերադառնալուց հետո, նորից խոսում են:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման  միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը:

«Մենք քիչ-քիչ պետք է բանակցությունները բերենք ճիշտ ձեւաչափի, որ երեք կողմերը նստեն նույն սեղանի շուրջ: Պետք է բոլորը հասկանան, որ քանի դեռ դա չկա, հարցի լուծման մասին անգամ չեն խոսելու: Այդ ուղղությամբ պետք է աշխատել, ոչինչ միանգամից չի լինում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Դուշանբեի Փաշինյան-Ալիեւ բանավոր պայմանավորվածություններից հետո հարաբերական անդորր է, սակայն վերջերս մամուլը գրեց, որ ՊՆ-ում փակ քննարկում է եղել, որտեղ քննարկվել է ապրիլ-մայիսին հնարավոր պատերազմի հարցը, Թեւան Պողոսյանը նկատեց, որ ՊՆ-ի գործն է միշտ պատրաստ լինել պատերազմի՝ անկախ նրանից, թե մամուլն ինչ է գրում:

«Եթե դու այսօր պատրաստ լինես նման զարգացումների, այսօր դա չի լինի: Եթե վաղն էլ պատրաստ լինես, վաղն էլ չի լինի: Ինչքան Ադրբեջանն իմանա, որ Հայաստանից որեւէ բանով ավել չի, մենք ունենալու ենք նման զինադադար: Հենց իմանա, որ ինչ-որ բանով ավել է, ունենալու ենք սահմանին սրացումներ: Ադրբեջանը չի սպասելու տեսնի, որտեղ ինչ ենք պայմանավորվել»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով, եթե Ադրբեջանը վարքագիծ է փոխել, պետք է հասկանալ, թե որն է դրա պատճառը, այդ ինչն է իրականում փոխվել. «Եթե Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որեւէ բան չի փոխվել, ուրեմն երեւի այլ տեղերում է փոխվել, որ նա այս տեսակի վարքագիծ է դրսեւորում: Դա կարող է կապված լինել Ադրբեջանի ներքին խնդիրների հետ, այլ տեղերից ճնշումների հետ կամ էլ այլ սցենար են փորձում օգտագործել: Մեզ համար չէ, որ Ադրբեջանն այսպես է գործում, իր համար է անում, մենք էլ պետք է ավելի խելոք լինենք ու մտածենք, թե ինչ պետք է անենք, որ մեր շահերի համար լավ լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ