News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ եւ փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետեւյալ նոր պահանջները․

«Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որը ներառում է տեղեկատվություն առնվազն՝

1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

3) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական եւ տեղական հարկերի եւ վճարների (ներառյալ՝ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին.

4) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձեւով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

5) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առեւտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձեւով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

6) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձեւով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը եւ ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը.

7) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ.

8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ.

9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների վերաբերյալ.

10) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված պարտավորությունների վերաբերյալ»:

Իսկ Օրենսգրքի մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին վերոնշյալ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների մեջ նշված է․

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առաջին հաշվետվությունը պարտավոր են լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան մինչեւ 2018 թվականի օգոստոսի 1-ը:»

Այսինքն ստացվում է, որ ընդերքօգտագործողները վաղուց պետք է ներկայացրած լինեին իրենց տարեկան հրապարակային առաջին հաշվետվությունները լիազոր մարմնին եւ կառավարության աշխատակազմին։ Իսկ հանրությունն էլ պետք է հնարավորություն ստացած լիներ տեսնելու եւ ծանոթանալու դրանց մեջ եղած տեղեկատվությանը, քանի որ նույն օրենքով հստակ սահմանված է, որ հրապարակային հաշվետվությունը՝ դա սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների եւ պետական մարմինների կողմից լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ ներկայացվող հաշվետվությունն է, որը բաց է հրապարակման համար:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն ուսումնասիրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը եւ համապատասխան բաժնում գտել վերոնշյալ հրապարակային հաշվետվության ձեւաթղթերը, սակայն այդպես էլ չի հայտնաբերել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի որեւէ հաշվետվություն։

Մենք նախարարությանը պաշտոնական նամակ ենք ուղարկել, խնդրելով հուշել մեզ, թե որտե՞ղ է կարելի ծանոթանալ վերոնշյալ հրապարակային հաշվետվություններին կամ պարզաբանումներ ներկայացնել դրանց բացակայության պատճառների մասին՝ տեղեկացնելով, թե ե՞րբ հասանելի կլինեն դրանք հանրությանը։

Ավելացնենք, որ սա ընդամենը բազմաթիվ դեպքերից մեկն է, երբ ՀՀ օրենքներն ու Կառավարության որոշումները չեն կատարվել կամ թերի են կատարվել լիազոր պետական մարմինների կողմից, որոնց մենք հետագայում դեռ կանրադառնանք։ Մինչ այդ խնդրում ենք բոլոր պետական մարմիններին աշխատել ավելի բարեխիղճ, որդեգրել բաց, թափանցիկ եւ մասնակցային գործելաոճ՝ ապահովելով տարաբնույթ որոշումներ կայացնելու գործընթացների հրապարակայնություն եւ դրանցում մասնագիտական ու հանրային շրջանակների առավելագույն ներգրավում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ