News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը միգրանտների նոր քարավան է շարժվել Հոնդուրասից ԱՄՆ-ի ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Telesur հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով, շաբաթ օրը միգրանտները սկսել են հավաքվել Սան Պեդրո Սուլա քաղաքի ավտոբուսի կայարանում եւ կիրակի վաղ առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Գվատեմալայի սահման: Ընդհանուր առմամբ, քարավանը բաղկացած է 400 մարդուց: Ոստիկանության տվյալներով, Գվատեմալայի հետ սահմանին արդեն ժամանել է 153 մարդ, նրանք սպասում են փաստաթղթերի ստուգման:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ գիշեր մոտ երկու հազար հոնդուրասցի միգրանտների խումբը հատել է Գվատեմալայի եւ Մեքսիկայի սահմանը, որպեսզի ուղղություն վերցնի դեպի ԱՄՆ:

Կենտրոնական Ամերիկայի միգրանտների քարավանները Մեքսիկայով ԱՄՆ-ի ուղղությամբ են սկսել շարժվել անցյալ տարվա աշնանը: Արդյունքում, Մեքսիկայում՝ ԱՄՆ-ի հետ սահմանին կուտակվել են մի քանի հազար միգրանտներ, որոնք եկել են Կենտրոնական Ամերիկայի երկրներից: Տարբեր հաշվարկներով, Տիխուան եւ Մեխիկալի քաղաքներում կարող են գտնվելիս լինել Հոնդուրասից, Գվատեմալայից եւ Սալվադորից մոտ վեցից մինչեւ ինը հազար միգրանտներ: Քարավանի միգրանտների մի մասը վերադարձել է հայրենիք կամ որոշել է մնալ Մեքսիկայում: ԱՄՆ-ի իշխանությունները սահմանին անվտանգության ապահովման համար մի քանի հազար զինծառայողներ են տեղակայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ