News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աջ ղեկով մեքենաների հարցում Հայաստանի իշխանությունները որոշել էին Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները արգելեցին աջ ղեկով մեքենաների ներկրումը սկզբում մինչեւն հոկտեմբեր, իսկ հետո, հասարակության ճնշման ներքո, մինչեւ դեկտեմբեր թույլատրեցին արդեն գնված մեքենաների ներկրումը, սակայն ղեկի դիրքի փոփոխության պայմանով:

Փաստացի, նշեց Միսակյանը, վկայակոչելով Մաքսային միության եւ ԵՏՄ պահանջները, Հայաստանն ավելի մեծ ջանքեր գործադրեց, քան Ռուսաստանը, ամբողջ Հեռավոր Արեւելքը, որը շահագործում է աջ ղեկով մեքենաները:

«Կարծում եմ, որ մինչեւ 2020 թվականը պետք էր թույլատրել ներկրումը,, իսկ հետո մաքսային արժեքի բարձրացումից հետո, հարցն ինքնուրույն կլուծվեր՝ առանց նյարդերի եւ բողոքի ակցիաների:

Կառավարության փաստարկները, որ աջ ղեկով մեքենաներն անվտանգ չեն եւ դրանց մեծ քանակը  կարող է աղավաղել աջակողմյան շարժման համակարգը, Արթուր Միսակյանը համոզիչ չհամարեց:

Այժմ աջ ղեկով մեքենաների մասնաբաժինն ընդհանուր թվի 3-5 տոկոսն է կազմում: Եթե անգամ տարեկան 10-15 հազար ներկրեին, դա չէր անդրադառնա ճանապարհային երթեւեկության վրա: Միեւնույն ժամանակ վթարներում աջ ղեկով մեքենաների մասնաբաժնիը ընդամենը 9 տոկոս է: Եվ դեռ հարց է, նրանցից քանիսն է մասնակից, իսկ քանիսը մեղավոր», - նկատեց Միսակյանը:

Նրա խոսքով՝ ավելի հարմարավետ եւ էժան ճապոնական մեքենաները սոցիալական խնդիրներ են լուծում:

«Նայեք որքան 7 տեղանոց ճապոնական մեքենաներ են զբոսաշրջիկների սպասարկում», - ասաց Միսակյանը: Նրա խոսքով այժմ սահմանին մոտ 500 մեքենա կա եւ նրանց թիվն աճում է:

«Սխալ կարծիք կա, որ մեքենաները 2-3 ամսից են առաքվում: Ճապոնիայից 4-4,5 ամսվա ընթացքում են հասնում»:

Խոսելով դիրքի փոփոխության պայմանով ներկրման թույլտվության վերաբերյալ կառավարության որոշման մասին՝ Միսակյանն այն վատագույն անվանեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ