News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019թ․-ը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, եւ, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, սակայն ՀՀ քաղաքացիները այդ խնդիրները չեն քննարկում։

Դրա փոխարեն հանրային օրակարգ են նետված բազմաթիվ այլ խնդիրներ՝ էկոլոգիա, կոռուպցիա, մարդու իրավունքներ, մահապարտների իրավունքներ, ԼԳԲՏ եւ կենդանիների իրավունքներ, եւ այլն։ Իհարկե, դրանք բոլորն էլ Հայաստանի զարգացման համար կարեւոր են , բայց այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ։

Այս կեղծ օրակարգի տարածման կարեւորագույն պատճառը ընդդիմության բացակայությունն է։ Դժվար է պատկերացնել, որ Բարգաված կամ Լուսահոգի Հայաստանները կարող են անվտանգության հիմնահարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, քանի որ նրանք ընձյուղված են այդ իշխանությանը։

Արտախորհրդարանական ընդդիմությունը իշխանության կորստից եւ ընտրություններում պարտությունից հետո դեռեւս իր վերքերն է լիզում։

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը եւ այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն։ Իշխանական խաշի վերաբերյալ հրապարակմանը անհամարժեք բուռն ռեակցիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նախկին իշխանությունների կողմից լրատվամիջոցների 90%-ին տիրապետելու մասին։

Այնուհետեւ նրան կից փորձագետները սկսեցին խոսել այս ոլորտում սեփականության բերաբաշխման անհրաժեշտության մասին։ Լիլիթ Մակունցը խորացնում է Նիկոլ Փաշինյանի միտքը եւ հասարակության երախտագիտությունն է պահանջում լրատվամիջոցներին չճնշելու համար։

Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ