News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 21-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկված ծրագրին, որը ենթադրում է ներառականություն իր լայն իմաստով: «Ես կարևորում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը համընդհանուր ներառականության համատեքստում: Մեր երկրի պետական կառավարման համակարգի համար, համոզված եմ, նոր հնարավորություններ են բացվել: Անհրաժեշտ է թարմացնել համակարգը և հիմնովին վերանայել այն, ինչը մենք ունենք», – ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին չափազանց կարևոր ոլորտի համակարգումն իրեն վստահելու համար և նշել, որ այն նպատակն ու առաքելությունը, որոնցով առաջնորդվում են իրենք, թույլ են տալիս չվախենալ խոչընդոտներից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ամենամոտն է կանգնած քաղաքացիներին և ամենամեծ թվով քաղաքացիների հետ գործ ունի: Ես կարծում եմ, որ մենք այսուհետ ոչ միայն պետք է շարունակենք քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, այլև պետք է մեծացնենք նրանց հետ համագործակցությունը: Մենք ավելի շուտ պետք է լինենք նրանց կողքին՝ կանխարգելելու այն դժվարությունները, որոնց հանդիպում են կյանքում», – ասել է նորանշանակ նախարարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ