News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ս.թ. հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԱՄԷ կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն,էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում եւ այլն։

Նախարարը ԱՄԷ կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջոցառումներին։

Այցի շրջանակներում Էրիկ Գրիգորյանը այցելել է Գեղանի արոս թռչնատեսակի պահպանման միջազգային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ԱՄԷ մի շարք նախարարների հետ, ինչպես նաեւ մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում կայացած «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ