News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզում ձյան պատճառով Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար ժամանակավորապես փակել են: Այս մասին Twitter-ում գրել էր հուշարձանի վարչությունը:

«Եղանակային պայմանների կապակցությամբ այս պահին Էյֆելյան աշտարակը հանրության համար փակ է բացառությամբ 58 Tour Eiffel ռեստորանի», - նշել է տնօրինությունը:

Ավելի վաղ Meteo-France օդերեւութաբանական ծառայությունը առատ ձյան եւ մերկասառույցի պատճառով  տագնապի նախավերջին՝ նարնջագույն աստիճան էր սահմանել  Ֆրանսիայի կենտրոնական եւ հյուսիսային մասերում: Խոսքը մասնավորապես Իլ-դե-Ֆրանս, Արդեննա, Սենա եւ Մարնա, Իվելին, Սոմմա, Յոննա, Վալ-դՈւազ շրջանների մասին է:

Վատ եղանակային պայմանների պատճառով  Տրանսպորտի հարցերի նախարար Էլիզաբեթ Բորնը հայտնել է, որ Փարիզի շրջանի ճանապարհներին, տարածաշրջանային ճանապարհներին եւ քաղաքից դուրս գտնվող խճուղիներում 80 կմ/ժ արագության սահամանփակում է սահմանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ