News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Հասմիկ Սարգսյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը, որով նրանք վիճարկում են Սարգսյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում նրա կողմից նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Նշենք որ արդեն մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը: Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000:

Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177-րդ հոդված) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Այժմ պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է Հասմիկ Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ`Վ.Մուրադյանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումները:

Հասմիկ Սարգսյանի խոսքով՝ Սիսիանի ոստիկանական բաժնում բռնության սպառնալիքով են իրենից ցուցմունք կորզել։ Այսօրվա դատական նիստին նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց Սարգսյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողություններ կատարելու գործի նյութերը։

Դատավորը հրապարակեց Հասմիկ Սարգսյանի եւ հետաքննիչ Մանասեր Ստեփանյանի միջեւ տեղի ունեցած առերեսման արձանագրությունը։ Առերես հարցաքննության ընթացքում Ստեփանյանը հայտարարել է, որ սուտ է Հասմիկ Սարգսյանի հայտնած այն տեղեկությունը, թե իբր ինքը հայհոյել է նրան, ձեռքից վերցրել հեռախոսը եւ ծաղրել՝ ասելով «Մի երկու տարի նստի՝ կհելնես՝ կդառնաս գողական աղջիկ»։

Սարգսյանի հայտնած տեղեկությունները հերքել է նաեւ հետաքննիչ Պետրոս Ալեքսանյանը։ Վերջինս առերես հարցաքննության ընթացքում ասել է, որ քանոնը չի պահել Հասմիկի պարանոցին կամ ձեռք բարձրացել նրա վրա։ Նշենք, որ Սարգսյանի պնդմամբ՝ Պետրոս Ալեքսանյանը սպառնացել է քանոնը «մտցնել վիզը» եւ ասել՝ «Բոլ ա գողություն անես, մեզ հանգիստ թող»։

իշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քրեական գործի շրջանակում Հասմիկ Սարգսյանը տուժող է ճանաչվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017-ի սեպտեմբերին վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ Ընտանիքը գոյատեւում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում, որն արդեն երկար ժամանակ է, ինչ պարտքերի պատճառով հոսանքազրկված է։ Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետեւանքն են նաեւ երեխաների մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ