News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է Եվրոպայում ազգայնականության աճի մասին եւ կոչ է արել տրանսսահմանային համագործակցության վերականգնման, հաղորդում է AP-ն։

Ֆրանսիան եւ Գերմանիան հունվարի 22-ին ստորագրեցին բարեկամության մասին նոր պայմանագիր: Նոր պայմանագիրը ստորագրվել է Աախենում՝ 1963 թ. Ելիսեյան պայմանագրից 56 տարի անց:

«Պոպուլիզմը եւ ազգայնականությունն աճում են մեր բոլոր երկրներում», - ասել է Մերկելը Աախանի քաղաքապետարարնում հավաքված ֆրանսիացի, գերմանացի եւ եվրոպացի պաշտոնյաներին։

Նշելով Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը եւ աշխարհում աճող բողոքական միտումները՝ Մերկելը հայտարարել է, որ միջազգային համագործակցությունն ապրում է բարդ ժամանակներ: «Յոթանասունչորս տարին Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մեկ մարդկային կյանք է, եւ այսօր, ինչն ինքնին ակնհայտ երեւում է, կրկին հարցականի տակ է դրված», - ասել է նա:

Նրան աջակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով նշել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան այլեւս իրար համար սպառնալիք չեն: «Վտանգը Եվրոպայի սահմաններից դուրս է եւ մեր հասարակությունների ներսում է, եթե չկարողանանք արձագանքել աճող ցասմանը», - ասել է նա:

Աախենյան պայմանագիրը նպատակ ունի ընդլայնել միջսահմանային համագործակցությունը՝ 450 կիլոմետրանոց ֆրանս-գերմանական սահմանի երկայնքով, ինչպես նաեւ բարելավել երկու երկրների միջեւ համակարգումը, երբ խոսքը վերաբերում է միջազգային խնդիրների լուծմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ ահաբեկչությունը:

Մերկելը նշել է, որ նոր պայմանագրի օգնությամբ երկու երկրները պարտավորվում են զարգացնել «համատեղ ռազմական մշակույթ», որը ներառում է ռազմական արդյունաբերությունը, եւ մշակել զենքի արտահանման հարցում ընդհանուր դիրքորոշում: «Դրանով մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ եվրոպական բանակի ստեղծմանը», - ասել է նա:

Գերմանիային եւ Ֆրանսիային հաճախ անվանում են Եվրամիության շարժիչները, ինչը երբեմն նյարդայնացնում է մյուս անդամներին, որոնք իրենց ավելորդ են զգում  Փարիզի եւ Բեռլինի միջեւ հարմարավետ հարաբերություններից:

ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ուղիղ տեքստով հայտարարել է Մերկելին եւ Մակրոնին, որ «Եվրոպան Փարիզից եւ Բեռլինից հստակ ազդանշանի է սպասում առ այն, որ փոքր ձեւաչափերով համագործակցության ընդլայնումն այլընտրանք չէ Եվրոպայի համագործակցությանը որպես ամբողջության: «Որ դա ամբողջական ինտեգրում է, ոչ թե Եվրոպայի ինտեգրացում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ