Apple ընկերությունը միայն 2020թ․ իր iPhone սմարթֆոնների մոդելներում կհրաժարվի հեղուկ-բյուրեղային դիսփլեյներից՝ հայտնում է The Wall Street Journal-ը։
Ավելի վաղ հայտնում էին, որ ընկերությունը կարող է ընթացիկ օրացուցային տարում ամբողջովին անցնել OLED էկրանների օգտագործմանը։ Այդ լուրերն առաջին անգամ տարածվել էին անցյալ տարվա մայիսին, սակայն դրանք միշտ ուղեկցվում էին թերահավատների այն հայտարարություններով, որ դա տեղի կունենա 2020 թվականից ոչ շուտ։
Այս անգամ աղբյուրները հիմնվում են այն վկայությունների վրա, որ հեղուկ-բյուրեղային էկրանների մատակարար Japan Display-ը ներկայում ներդրող է փնտրում, որը կօգնի անցնել OLED էկրանների արտադրությանը, սակայն այս տարի ընկերությունն Apple-ին կմատակարարի հեղուկ-բյուրեղային էկրաններ։