Եմենի մայրաքաղաք Սանայում երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ին:
Նշվում է, որ դրանցից մեկը տեղի է ունեցել զինապահեստում: Արտակարգ պատահարից զոհվածների կամ տուժածների մասին ներկա պահին տեղեկությունները չեն հաղորդվում:
Միջադեպի մասին այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդում: