News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 24-ին նշվում է «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը (International Eskimo Pie Day)։ Տոնը հռչակելու օրն ընտրվել է այն պատճառով, որ 1922 թվականին հենց այս օրը ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը արտոնագրեց էսկիմո պաղպաղակը։

Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադե շերտով։ Ու թեեւ պատմության մեջ այն հիշատակվում է արդեն մի քանի հազար տարի (կարծիք կա, որ արդեն Հին Հռոմում Ներոն կայսրը սիրում էր այդ սառը աղանդերը), սակայն Էսկիմոյի օր է համարվում հենց հունվարի 24-ը։

Ամենատարածված վարկածներից մեկի համաձայն՝ պաղպաղակի այս տեսակի հեղինակը խոհարար-հրուշակագործ Քրիստիան Նելոսնն է, որը եւ մտահղացել է սերուցքային պաղպաղակի բրիկետը պատել շոկոլադե շերտով: Նա այն անվանել է «Eskimo Pie» (էսկիմոսի կարկանդակ): Դա տեղի է ունեցել 1919 թվականին, իսկ 3 տարի հետո նա իր «գյուտն» արտոնագրել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ