News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպայի զարգացման եւ վերահամակարգման բանկի (EBRD) հետազոտության արդյունքներով Վրաստանը ամենա ոչկոռուպացված պետությունն է: Նման տեսակետ է հայտնել բանկի փոխնախագահ Յան Փիշերը՝ Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեի հետ հանդիպման ժամանակ: Նրանք իրար հանդիպել են Ուկրաինայում, որտեղ ընթանում էր Եվրամիության 5-րդ միջազգային ֆորումը:

Հանդիպման ժամանակ Վրաստանի փոխվարչապետը EBRD-ի փոխնախագահին շնորհակալություն է հայտնել, Վրաստանի համար կարեւոր ծրագրերին, այդ թվում բիզնես ծրագրերին աջակցելու համար, մասնավորապես հիշեցնելով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո տրված օգնությունը:

Փիշերն իր հերթին հայտնել է, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, Վրաստանը շարունակում է իր կայուն զարգացումը: «Մենք կշարունակենք Վրաստանին աջակցել, կենտրոնանալով ֆինանսական ոլորտի վրա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ