News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ ՀՀ Կառավարությունը քննարկել է իր հնգամյա գործունեության ծրագիրը. թեեւ այն պաշտոնապես դեռ չի հրապարակված, հիմնական փաստաթուղթը տարբեր ճանապարհներով սկսել է հայտնվել շրջանառության մեջ, եւ կարելի է արդեն առաջին գնահատականները տալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քանի որ փաստաթուղթը բավական մեծ է, գնահատականներն էլ իմաստ ունի տալ ըստ բաժինների (այն ունի 8 բաժին), այսօր կենտրոնանամ 1-ին բաժնի՝ Կառավարության գործունեության հիմնական ուղենիշների վրա։ Սկսեմ, ինչպես միշտ, դրականից՝

ա) Հստակ նշված է կառավարության հիմնական գերակայությունը՝ մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցել, ես ինքս էլ դա կունենայի որպես առաջին գերակայություն

բ) այս գերակայության շրջանակներում նշած են մի շարք առանցքային ուղղություններ, որոնք եւս անվիճելի են՝ տնտեսական գործունեության հնարավորություննեի ընդլայնումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մարդկային ներուժի զարգացումը, եւ ենթակառուցվածքների զարգացումը, սա ազատական տնտեսություն կառուցելու տեսակետից "դասական" մենյու է, եւ ինձ համար լրիվ հասկանալի եւ ընդունելի

գ) այդ ուղղությունների ներսում նշված բազմաթիվ խնդիրներ եւս խելամիտ են ձեւակերպված․ եւ այս մակարդակով առարկություն չեն առաջացնում

Շարունակեմ նրանով, թե որտեղ եմ խնդիրներ տեսնում։

ա) թեեւ մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելը պետք է լինի առաջին գերակայությունը, Հայաստանի պայմաններում այն չպետք է լինի միակը։ Առնվազն երկրի անվտանգության ապահովումը եւ հանրային արդարության վերականգնումը պետք է լինեն տնտեսական զարգացմանը համարժեք գերակայություններ, քանի որ երկուսի մասով մեր երկիրը շատ հեռու է դեռ մեր քաղաքացիների սպասումներից, իսկ հեղափոխությունն էլ ավելի շատ պայմանավորված էր հենց անվտանգության եւ արդարության խիստ պակասով, քան տնտեսական զարգացման, որը լավ թե վատ, մինչեւ հեղափոխությունն էլ էր տեղի ունենում։ 

բ) աղքատության հաղթահարումը եւ տարածքային համաչափ զարգացումը, որը Հայաստանի համար կարեւորագույն խնդիր է, նույնիսկ նշված չէ գերակայությունների մեջ։ Որեւէ անդրադարձ չկա նաեւ նրան, թե անկախությունից ի վեր կուտակված տնտեսական տարբեր ձեւախեղումները, մենաշնորհները, եւ ապօրինությունները ինչպես պետք է հաղթահարվեն, թեեւ դրանք աղքատության եւ անարդարության հիմնական աղբյուրն են երկրում։ 

գ) Կառավարության խնդիրների մասով, նշած չեն ոչ սահմանադրական բարեփոխումները (այնինչ ակնհայտ դրանց կարիքը կա), ոչ դատաիրավական բարեփոխումները, ոչ ժողովրդավարական համակարգի հետագա զարգացումը, ոչ հանրային համերաշխության ամրապնդումը, ոչ էլ որեւէ համազգային խնդիր։ Այնպիսի տպավորություն է ընդհանրապես, որ կառավարությունը իր խնդիրները տեսնում է միայն սոցիալ-տնտեսական կառավարման ոլորտում՝ թեեւ նոր Սահմանադրությամբ, նրա խնդիրները շատ ավելի ընդարձակ են, այն պետական իշխանության առանցքային մարմինն է։ 

դ) եւ այս բաժնում, եւ այլուր, ամենուրեք նշված են ուղղություններ, բայց համարյա եւ ոչ մի տեղ չկան չափելի նպատակներ եւ համարժեք թվային չափորոշիչներ, որոնք ապագայում հնարավորություն կտային գնահատել, թե Կառավարությունը արդյունավետ է գործել, թե ոչ։ Հասկանալի է, որ ճշգրիտ թվեր դժվար է նշել, բայց գոնե մոտավոր ուղենիշներ պետք են, այլապես ծրագիրը ծրագիր չէ, այլ բարի ցանկությունների գիրք, սա վերաբերվում է ոչ միայն այս բաժնին, այլեւ պրակտիկորեն ամբողջ ծրագրին։

Ընդհանուր առմամբ, Կառավարության ծրագրի առաջին բաժինը բավականին թույլ եւ պարզունակ տպավորություն է թողնում։ Թեեւ սա որոշակիորեն սպասելի էր, բոլոր դեպքերում ցանկություն կա, որ Կառավարությունը, որը ձեւավորվել է աննախադեպ հանրային աջակցության պայմաններում, համապատասխան հանրային սպասումները եւս համարժեք արտացոլի իր Ծրագրում, ուստի հույս ունեմ, որ այն մինչեւ Ազգային ժողովի կողմից հաստատվելը, գոնե ինչ որ չափով կատարելագործվի, ինչպես նաեւ կդառնա ավելի չափելի վերջնարդյունքի տեսակետից։ 

Առայժմ այսքանը, հաջորդ իմ գրառմամբ խոստանում եմ անդրադառնալ Ծրագրի 2-րդ, Անվտանգությանը նվիրված բաժնին։ Ինչպես միշտ, շնորհակալ կլինեմ բոլոր շահագռգիռ արձագանքների համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ