News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հակամենաշնորհային դաշնային գերատեսչությունը Facebook ընկերությանն արգելել է կողմնակի աղբյուրներից տվյալներ հավաքել՝ առանց օգտատիրոջ համաձայնության: Այս մասին նշված է կարգավորողի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչությունից նշել են, որ Facebook-ը Գերմանիայում գերակայող դիրք ունի եւ այն չարաշահում է: Գերմանիայում Facebook-ն այլեւս չպետք է իր օգտատերերին պարտավորեցնի համաձայնվել «երրորդ» աղբյուրներից տեղեկություններ հավաքելուն, ինչը տեղի է ունենում մեկ հաշվի հետ տարբեր ինտերֆեյսների միավորման դեպքում, քանի որ խոսքն «անազնիվ մրցակցության» մասին է, կարծում է կարգավորողը:

Կապող օղակների միջոցով տվյալները հոսում են Facebook, եթե անգամ օգտատերը հաճախել է այլ կայքեր, օրինակ՝ դա տեղի է ունենում, եթե մարդն օգտագործում է «Ինձ դուր է գալիս» կոճակը կամ Facebook-ի միջոցով այլ էջեր է մտնում:

Ընկերությանը 12 ամիս է տրամադրվել օգտատերերի պայմանները փոփոխելու համար, իսկ 4 ամսվա ընթացքում պարտավոր է խնդրի լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Facebook-ը նաեւ կարող է հակամենաշնորհային գերատեսչության պահանջը բողոքարկել դատարանում:

Գերմանական կարգավորողը 2016 թվականին Facebook-ի դեմ քննություն էր սկսել Գերմանիայում օգտատերերի տեղեկություններն ապօրինի հավաքելու կասկածանքով: Գերատեսչության ներկայացուցիչների կարծիքով՝ օգտատերերին Facebook-ի առաջարկած պայմանները «խախտում են ինչպես տվյալների պաշտպանության սկզբունքները, այնպես մրցակցության ոլորտում ընդունված ստանդարտները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ