News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգը պետք է զերծ պահել այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհրդարանական հարաբերություններն երկու երկրների միջեւ կարձանագրեն նոր որակ եւ արդյունավետություն:

Այս համատեքստում երկու կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը, ընդգծել կառուցողական մոտեցումները եւ կոնկրետ քայլերը՝ ուղղված երկու պետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը եւ դեսպան Ուրազաեւն անդրադարձել են ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ համագործակցությանը, կարեւորել հավասարակշռված դիրքորոշումը երկկողմ եւ բազմակողմ նշանակության խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման շրջանակին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պետք է անել հնարավորը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ միջազգային հարթակներում Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգն այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից զերծ պահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ