News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լրագրող, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը հայտարարել է իրեն  եւ իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգի մասին։

Նա Facebook-ի իր էջում գրել է.

«Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են:

Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին հայացքից թվում են: Ուստի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ ընտանիքի որեւէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որեւէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են:

Այդ անձանց անունները՝ կից փաստերով հատ առ հատ հանձնում եմ պետական համապատասխան կառույցներին, մի քանի իրական լրատվամիջոցի եւ այս տարիներին մեր թիկունքը ամուր պաշտպանող ընկերներիս:

Պայքարը շարունակվում է»:

Տպել
Ամենաշատ