News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ում հարցաքննվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տեւել է մոտ մեկուկես ժամ:

Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձեւական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարեւոր դերակատարներից մեկը Տեր–Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումն այս գործում, առավել եւս՝ կալանքը, մի տեսակ քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում շատերի մոտ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս «շոուն» կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի զերծ մնան ավելորդ ինտրիգներից: Իրականում առաջին նախագահի հետ ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթեւ կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ