
Հանրահայտ փարիզյան թանգարանի առաջին մասնաճյուղն աշխարհում՝ «Լուվր Աբու Դաբին», հայտարարել է դանիական գեղանկարիչներ Ռեմբրանդտի եւ Վերմեերի գլուխգործոցների առաջիկա ցուցադրության մասին այս ամսվա ընթացքում, հաղորդում է AFP-ը:
Մեծ վարպետների կտավները կցուցադրվեն թանգարանի առաջին ամենամյա ցուցադրության շրջանակներում՝ «Ռեմբրանդտ, Վերմեեր եւ Դանիայի Ոսկե դար. Լեյդենի թանգարանի եւ Լուվրի գլուխգործոցներ»:
Այն տեղի կունենա փետրվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածում: Դրա շրջանակներում կցուցադրվեն Դանիայի Ոսկե դարի 95 կտավներ:
Մասնավորապես, արվեստասերները կտեսնեն Վերմեերի «Վիրջինալի մոտ նստած կինը» նկարը, Ռեմբրանդտի տղամարդու հայտնի դիմանկարներից մեկը եւ այլն:
«Լուվր Աբու Դաբի» թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2017 թվականին, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄԷ-ի թագաժառանգ Մուհամմադ իբն Զաիդ Ալ Նահայանը:
Երկրում թանգարանի կառուցման արժեքը կազմել էր մոտ 1 մլրդ դոլար: