News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում արդեն իրականացվում են ջրանցքների մաքրման աշխատանքներ, հավաքվում են ջրօգտագործողների պարտքերը, որպեսզի կարողանան պատրաստ լինել ժամանակին գյուղացիներին ջրով մատակակարելուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի Մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Անօրինական հայտնաբերված ջրի խողովակները չեն շահագործվում: Եթե ոռոգման ջուրը հասանելի լինի բոլոր համայնքներում, մշակելի տարածքները շատ ավելի մեծ քանակություն կկազմեն»,-ասաց նա:

Գարիկ Սարգսյանի խոսքով՝ մարզի հողերի շուրջ 30 տոկոսը չմշակված, էրոզիայի ենթարկված հողեր են, որոնց վրա հիմնականում ջերմոցային տնտեսություններն են լավ զարգանում, քանի որ ջերմոցային տնտեսության համար հողը բերվում են այլ տեղերից: Հողերի չօգտագործման հիմնական պատճառներից մեկը, ըստ մարզպետի, արտագաղթն է եղել. «Մարդիկ ունեցել են վարելահողեր, այգիներ, որոնք տերերի բացակա լինելու պատճառով չեն մշակվում»:

Մեկ այլ խնդիր է ենթակառուցվածքների անբարեկարգ վիճակը և մաշված ներտնտեսային ցանցը. «Համայնքներ ունենք, որ գրեթե բացակայում է ներտնտեսային ցանցը»,-ասաց նա:

Խոսելով առաջիկա ծրագրերից, Արարատի մարզպետն ասաց, որ մարզի Նարեկ և Քաղցրաշեն համայնքներում ներդրումներ են արվում՝ խաղողագործությունը զարգացնելու համար. «Մոտ 50 հա չափով Նարեկ և Քաղցրաշեն համայնքների հողերի վրա շատ բարդ ռելիեֆային պայմաններում ներդրող ունենք: Մեծ աշխատանքներ են տարվում այդ հողերը խաղողագործության համար պիտանելի դարձնելու համար»,-նշեց նա:

Մարտ ամսին մարզում կանցկացվի «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորում, որտեղ կներկայացվեն մարզի հնարավոր ներդրումները և ընթացիկ պլանները:

Գարիկ Սարգսյանը փոխանցեց նաև, որ մարզի զարգացման գերակա ճյուղերն են գյուղատնտեսությունը, տուրիզմը, արդունաբերությունը, մթերքի վերամշակումը, արտահանումն ու առևտուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ