News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (Տամպա, Ֆլորիդա նահանգ) անցկացվել են մի շարք միջոցառումներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հունվարի 30-ին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա, ավագ ազգային ներկայացուցիչ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանի կողմից ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմին և միջազգային կոալիցիայի անդամ շուրջ 50 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին ներկայացվել է Հայաստանի և նրա զինված ուժերի վերաբերյալ բրիֆինգ: Դրան հաջորդել է հյուրասիրություն և հայկական ուտելիքների համտեսում:

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հիմնադրվել է 1983թ.-ին և հանդիսանում է ամերիկյան աշխարհագրական վեց հրամանատարություններից մեկը: Վերջինիս պատասխանատվության գոտին ընդգրկում է Եգիպտոսից Ղազախստան աշխարհագրական հատվածում գտնվող 22 պետություններ: Հայաստանը մասնակցում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող երկու երկրներում՝ Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող միջազգային առաքելություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ