News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հյուսթոնում (Տեխաս) կինը մտել էր լքված տուն՝ մարիխուանա ծխելու եւ այնտեղ վագր է գտել, տեղեկացրել է National Public Radio-ն։ Կինն անմիջապես ոստիկանություն է կանչել, բայց նա անախորժություններ չի ունենա, հավաստիացրել են իրավապահները, տեղեկացնում է ՌԻԱ »Նովոստի»-ն։

Ոստիկանության ներկայացուցիչ Քիզ Սմիթի խոսքով՝ կինը մտել էր տուն, որն անմարդաբնակ էր թվում, եւ որի ավտոտնակում վագր էր տեսել 1,5-ը 2,5 մետրանոց վանդակում։

Չնայած մարիխուանա ծխելը Տեխասում անօրինական է, կինը զանգահարել է իրավապահ մարմիններ, ինչից հետո կենդանիների գծով մասնագետներն ու Հյուսթոնի ոստիկանությունը ժամանել են նշված հասցեով։

Թեեւ վագրը վանդակում էր, նա առողջ տեսք ուներ եւ երեւում էր, որ նրան կանոնավորապես կերակրել են։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու կենդանու տիրոջը։

«Հյուսթոն քաղաքում վագր պահելն անօրինական է։ Մենք փորձում ենք պարզել, թե ովքեր են վագրի տերը եւ տան տերը, որովհետեւ  դրանք կարող են տարբեր մարդիկ լինել»,- ասել է Սմիթը։

Նա տեղեկացրել է, որ վագրին հայտնաբերած կինը խնդիրներ չի ունենա այս պատմության հետ կապված։

Ոստիկանության աշխատակիցները թմրեցրել են վագրին, վանդակով մտցրել թրեյլեր ու տարել ԱՄՆ-ում կենդանիների ամենամեծ ապաստարաններից մեկը՝ Cleveland Amory Black Beauty Ranch։ Վագրն արթնացել է լավ վիճակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ