Ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսան, որը բազմիցս քննադատել է նախագահ Ռոդրիգո Դուտերտեին, կալանավորվել է Մանիլայի իր գրասենյակում:
Նրան մեղադրում են «կիբեր զրպարտության» համար: AFP-ն հաղորդում է, որ նրա Rappler կայքը հարկերից խուսափելու մեղադրանքով փակման եզրին էր հայտնվել:
Ռեսսան, ում Time ամսագիրը 2018-ին Տարվա մարդ էր անվանել իր լրագրողական գործունեության համար, գրասենյակից հեռացել է Հետաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների ուղեկցությամբ:
««Կիբեր զրպարտության» մեղադրանքով Ռեսսայի կալանքը խուլիգանական կառավարության կողմից հետապնդման խայտառակ գործողություն է», - ասել է Ֆիլիպինների Ժուռնալիստների ազգային միությունը:
«Կառավարությունն ապացուցում է, որ անհեթեթ քայլերի կգնա, որպեսզի ստիպի լռել քննադատաբար տրամադրված լրատվամիջոցներին», - նշվում է հայտարարությունում: