News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը Սաուդյան Արաբիային, Պանամային, Նիգերիային եւ այլ պետութւուններին երկրների «սեւ ցուցակում» է ներառել, որոնք ահաբեկչության ֆինանսավորման թույլ վերահսկողության եւ փողերի լվացման պատճառով սպառնալիք են ներկայացնում, ասել է ԵՄ ներկայացուցիչը, գրում է Reuters-ը:

Այս քայլը վերջին ամիսներին ԵՄ բանկերում մի քանի սկանդալներից հետո փողերի լվացման դեմ պայքարի մի մաս է հանդիսանում:

Պանաման հայտնել է, որ իրեն հարկավոր է բացառել ցուցակից, քանի որ վերջերս այն ավելի խսիտ կանոններ է ընդունել փողերի լվացման դեմ:

Չնայած Էր Ռիադին ցուցակից հանելու ճնշմանը՝ ԵՀ-ն այնուամենայնիվ թագավորությանը ներառել է ցուցակում:

Բացի հեղինակության վնասից, ցուցակում ներառվելը բարդացնում է ԵՄ հետ ֆինանսական հարաբերությունները:

ԵՄ բանկերը պետք է նշված պետություններից կազմակերպությունների կատարած վճարումների լրացուցիչ ստուգում իրականացնեն:

Այժմ ցուցակում 23 պետությու կա: Հանձնաժողովը հայտարարել է, որ ավելացրել է փողերի լվացման դեմ պայքարում եւ  ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության գործում ռազմավարական թերություններ ունեցող երկրների:

Բրյուսելը նաեւ ցուցակում ընդգրկել է Լիբիային, Բոթսվանին, Գանային, Սամոային, Բահամյան կղզիներին եւ ԱՄՆ-ի 4 տարածքներ՝ Ամերիկյան Սամոա, ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ, Պուերտո Ռիկո եւ Գուամ:

Ցուցակում  ներառվել են  նաեւ Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, Եթովպիան, Իրանը, Իրաքը, Պակիստանը, Շրի Լանկան, Սիրիան, Տրինիդադ եւ Տոբագոն, Թունիսը եւ Եմենը: Բոսնիա եւ Հերցեգովինան, Գայանան, Լաոսը, Ուգանդան եւ Վանուատուն դուրս են հանվել ցուցակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ
Բորելը կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները...
ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT
ԵՄ-ը ցանկանում է արգելել արտահանումը Բելառուս...
Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով
Մեծահասակների համար շենգենյան վիզան 90 եվրո կարժենա...
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանի հետ
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ