News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Լեհաստանի հետ համաձայնության չի հասել նրա տարածքում ամերիկյան զորքերի որեւէ թվաքանակի ավելացման վերաբերյալ: Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկը Պահոնը հայատարարել է, որ այդ հարցով բանակցությունները շարունակվում են, գրում է  «Ամերիկայի ձայնը»:

«Զինծառայողների թվաքանակի ավելացման կամ այդ հարցով համաձայնագրի մասին ցանկացած ենթադրություն այս պահին անհիմն է», - ասվում է հայտարարությունում:

«Մենք շարունակում ենք մեր լեհ դաշնակիցների հետ քննարկումները եւ դեռ ոչ մի համաձայնության չենք հասել: Մենք համապապատասխան պահի կհայտարարենք մեր բանակցությունների արդյունքների մասին», – ասել է Պահոնը:

Ավելի վաղ Financial Times թերթի հաղորդմամբ՝ Լեհաստանում ԱՄՆ դեսպան Ջորջեթ Մոսբահերը հայտնել էր, որ զորքերի թիվը կավելանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ