News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը այսօր՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովի շենքի առջեւ բողոքի ակցիա է անցկացնում, որի ընթացքում պահանջագիր հանձնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Նրանք Ազգային ժողովից ակնկալում են թափանցիկորեն բացահայտել պետական պաշտոնյաներին տրված պարգեւավճարների թվերը: Լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն ասաց, որ պահանջագրում նշել են, որ պետք է անպայման նշել 2019 թ. պարգեւավճարների թիվը, որպեսզի հանրությանը փաստի առաջ չկանգնեցնեն տալուց հետո եւ ամենակարեւորը՝ որպեսզի այդ պարգեւավճարների հիմնադրամը ձեւավորվի թափանցիկ. «Մենք պահանջում ենք, որ բոլոր թվերը անխտիր ներկայացնեն, հանրությունը պարտադիր պահանջում է դրանք: Մենք զգում ենք անարդարություն, զգում ենք, որ այն չինովնիկները, ում կառավարության անդամ լինելու մեկ տարին չի լրացել, այդ պարագայում այդպիսի պարգեւավճարներ տալը անարդար էր»:

Կուսակցության ներկայացրած պահանջների մեջ է մտնում նաեւ պարգեւավճարների խորհրդարանական վերահսկողություն, խորհրդարանական հետաքննության լծակների կիրառում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ