News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենենաների ու տրանսպորտային այլ միջոցների ներմուծումը Հայաստան 2018–ին կտրուկ ավելացավ։ Ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների, 2018–ին Հայաստան է ներմուծվել 62.500 մեքենա։ 2017թ–ին այդ ցուցանիշը մոտ 40 հազար էր։ Ավելի վաղ տարիների վիճակագրության համաձայն տարեկան ներմուծվում էին 30-35 հազար մեքենա։ Աճն ակնհայտ է։ Աճող շուկայի զարգացմանը զուգընթաց ստեղծվում են փոխկապակցված խնդիրներ, որոնցից մեկն օրինակ մեքենայի վաճառքին է վերաբերում։ Մեքենաների վաճառքով զբաղվող գործարարներին կամ անհատներին նոր հարթակներ են անհրաժեշտ։ Նույն հարցի լուծումը նաև փնտրում է գնորդը, ով ցանկանում է գտնել «իր երազանքի փոխադրամիջոցը»։ Շուկայում առաջացող նոր խնդիրների լուծումը հետաքրքրել է Նարեկ Էտիբարյանին, ով Haycar.am կայքի հիմնադիրն է։ «Մտածում էինք ստեղծել մի պլատֆորմ, որում հնարավոր կլինի գտնել ամեն ինչ կապված մեքենաների հետ։ Haycar.am–ում միայն առք–վաճառքի հայտարարություններ չեն։ Այստեղ կա վարձակալության, ավտոդպրոցների, ավտոպահեստամասերի, տրանսպորտային ծառայությունների մասին հայտարություններ»,–նշեց նա՝ ընդգծելով, որ կայքում տեղադրվում են միայն հայտարություններ, և այլ գովազդ երբեք չի տեղադրվելու, որպեսզի օգտատերը տեսնի միայն իրեն անհրաժեշտ կայքի կոնտենտը, այլ խանգարող ինֆորմացիա չլինի։

Haycar.am–ում հատուկ մշակված է ընդլայնված որոնման հնարավորությունները։ Սա նշանակում է, որ եթե անհրաժեշտ է գտնել, օրինակ՝ 2011 թվականի, X մակնիշի, սպիտակ, լավ վիճակում, ձախ ղեկով, ավտոմատ փոխանցման տուփով, ԱՄՆ արտադրության, ետևի քարշակով, գազով շարժիչով, մաքսազերծված, ֆիքսված արժեքով, պիկապ, որը վաճառվում է անհատի կողմից, և վճարումը՝ մաս–մաս, դուք կգտնեք այն օգտագործելով կայքի ֆիլտրերը։ Այսինքն՝ դուք կխնայեք ձեր ժամանակը։ Նշված օրինակում սակայն ֆիլտրերի ողջ հնարավորությունը ներկայացված չէ, ավելի լավ է ինքներդ ստուգեք։

Մյուս հետաքրքիր գործիքը համեմատական վերլուծությունն է։ Դրա միջոցով դուք կարող եք հասկանալ, թե ձեր ընտրած մեքենայի արժեքը, որքանով է տարբերվում մյուս նմանատիպ հայտարարությունների արժեքներից։

Կայքը ամբողջ գործիքակազմով հասանելի է նաև մոբայլների համար, այսինքն՝ կայքի միջոցով իրենց բիզնեսը վարող մարդիկ, կամ այլ օգտատերերը մոբայլի համար հարմարեցված գործիքակազմի էջ ունեն նաև մոբայլում։

Haycar.am–ում կարող եք գտնել նաև Հայաստանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնների տվյալները։  «Տեխսպասարկման կենտրոնների տվյալները անընդհատ ավելացնում ենք։ Մեքենայի խափանումը «գլխացավանք է» ցանկացած վարորդի համար, դա կրկնակի է դառնում, երբ անծանոթ վայրում է խափանվում։ Չգիտես ում զանգահարես, ուր պետք է տանես։ Դրա համար կայքում առանձին բաժնում տեղադրել ենք այս ինֆորմացիան, որ մարդիկ գտնեն իրենց համար ամենահարմար կենտրոնը»,– ասաց Նարեկը։

Կայքի Ծառայություններ բաժնում նշված է նաև բենզալցակայանների, գազալցակայանների, նույնիսկ ավտոլվացման կետերի և շատ այլ  տեղեկություններ։

Ընկերություններ բաժինը հետաքրքիր բիզնես լուծում է, հատկապես ՓՄՁ–ի համար։ Բաժանորդագվելով՝ ընկերությունը ձերք է բերում անհատական բիզնես էջ, իր ունիկալ հղումով, որում կարող է տեղադրել արդեն հայտարարությունները։ Կայքին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք haycar.am։

Տպել
Ամենաշատ