News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երբ 2006 թվականին մտել եմ քաղաքական դաշտ, նախ ինքս ինձ հետ եմ ունեցել խոսակցություն, ապա եւ այդ խոսակցությունն ունեցել եմ հանրության հետ: Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մտել եմ քաղաքական դաշտ եւ քաղաքական գործունեության ասպարեզ եւ ինձ ասել եմ, որ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ, եւ ես դուրս եմ եկել հրապարակ եւ իմ առաջին հրապարակային ելույթներում ասել եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում, որ ինքն իրեն ասի՝ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հետագայում այս միտքը դրված է եղել իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում՝ սկսած 2006 թվականից մինչեւ այժմ:

Վարչապետը փոխանցեց, որ տնտեսական հեղափոխության այս փուլում Կառավարությունն ունի պատասխանատվության եւ անելիքի իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի եւս ունի պատասխանատվություն եւ անելիք. «Կառավարությանը եւ անձամբ վարչապետինն է թիվ 1, 2, 3, 4...թիվ հարյուր պատասխանատվությունը, բայց 101-ը, 102-ը...պատկանում է քաղաքացուն: Հնարավոր չէ աղքատությունը փոխել առանց աշխատանքի, հնարավոր չէ որեւէ բան փոխել առանց աշխատանքի:

Երբ ՀՀ քաղաքացին բոլոր քաղաքական գործիչներին համարում էր ծախված եւ ասում էր, որ ոչ ոքի չի հավատում, մենք ասում էինք՝ պետք չէ, որ դուք մեզ հավատաք, պետք ա, որ դուք ձեզ հավատաք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս կառավարությունը ձեւավորվել է ոչ թե նրա համար, որ քաղաքացին հավատացել է իրեն կամ որեւէ մեկին, այլ հավատացել է ինքն իրեն, եւ հետեւաբար, ներկայիս կառավարության գոյությունը ՀՀ-ում նշանակում է ՀՀ քաղաքու հավատը եւ վստահությունը ինքն իր ու իր ապագայի նկատմամբ.

«Մեր կառավարությունը ընդամենը այդ հավատի սիմվոլն է: Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացինք ինքն իրեն հավատա, եւ մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք դնում, ասում են՝ ամեն մարդ չի կարա բիզնեսով զբաղվի, այստեղ է, որ բախում է հին եւ նոր մտածողությունը, բիզնեսով միայն առանձնահատուկ մարդիկ կարան, ովքեր ունեն դաբրոներ, ովքեր ունեն ախպեր, ախպոր ախպեր, ախպոր ախպոր ախպոր ախպեր, քիլլերներ, մաֆիոզ կապեր, ո՞նց կարա ամեն քաղաքացի զբաղվի բիզնեսով»,-ասաց նա:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ