Կառավարության այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարեց իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ անցած տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր, այդ թվում՝ գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ, բայց այսօր մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէ սպասարկել այդ պոտենցիալը: «Մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել անասուններին եւ արտահանել: Սա կարեւոր թեմա է ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։ Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը»,-ասաց նա։
Նշվեց, որ այսօր ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պահանջարկ կա, եթե այդքան գառ մթերվի, իսկ գինը գյուղացու համար կազմում է 2800-2900 դրամ: Նշվեց, նաեւ որ այսօր դեֆիցիտ իսկապես կա: