News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ԱՄՆ-ին հնարավորություն են ընձեռում երկրին օգնել վերականգնելու արտասահմանյան գործընկերների աջակցությունը: Այս մասին «Carnegie Endowment for International Peace», կայքում հրապարակված իր զեկույցում նշել է անկախ փորձագետ, ժողովրդավարացման հարցերով մասնագետ Ռեյ Ջենինգսը: 

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հաստատել է իր հավատարմությունը օրենքի գերակայությանը, անցումային արդարադատության համակարգի ստեղծմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի ակտիվացմանը, սակայն հետահեղափոխական շրջանում ԱՄՆ աջակցությունն այդպես էլ չամրապնդվեց: «Փաշինյանի խորհրդականներն առաջին հերթին տեխնիկական օգնության անհրաժեշտություն ունեն ռազմավարական հաղորդակցությունների, խնդիրների կառավարման եւ առանցքային կառավարական նախաձեռնությունների սխեմաների կազմման ոլորտներում»,- նշում է Ջենինգսը, որը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի անցումային զարգացման հարցերով խորհրդական է:

Հեղինակի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է սկսի փոքր, բայց կարեւոր խնդիրների լուծումից, ասենք՝ աղբի հավաքումից եւ տարածքների կանաչապատումից:

Նա առաջարկում է նաեւ քննարկել անցումային արդարադատության համակարգի ստեղծման հարցը: 

Փորձագետը նշում է, որ ԱՄՆ կառավարությունն, իր հերթին, պետք է ընդլայնի համագործակցությունը Ամերիկայի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ, քանի որ նրանցից շատերը ամերիկացի կոնգրեսականների մեծ աջակցությունն են վայելում: Հեղինակի խոսքով՝ նոր կառավարությունը ստիպված է բախվել ապատեղեկատվության սպառնալիքին, որն ուղղված կլինի «առանցքային պետական գործիչների վարկաբեկմանը, սոցիալ-քաղաքական կայունության եւ բարեփոխումների իրականացման գործընթացի խափանմանը»: Այս ենթատեքստում նոր կառավարությանն անհրաժեշտ է «կոնտենտի հսկողության եւ մշակման ներուժի ամրապնդման աջակցություն», նշում է հեղինակը:

Հոդվածի հեղինակն անդրադարձել է նաեւ ռուս-հայկական հարաբերություններում փոփոխություններին: Փորձագետը նշում է, որ Մոսկվան վստահությունը կորցնում է Ռուսաստանի հետ ամուր կապերի պահպանման մասին Փաշինյանի հայտարարությունների հանդեպ: «Այնպիսի անհատների դեմ քննությունը, ինչպիսին են Մանվել Գրիգորյանը, Տարոն Մարգարյանը, Յուրի Խաչատուրովը եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին դրդեցին Փաշինյանին զգուշացնել «քաղաքական դրադապատճառներով կալանավորումների» անցկացման մասին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցից հետո ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հույս հայտնեց, որ Երեւանը կհակազդի ԱՄՆ-ի կողմից «քողարկված շանտաժին եւ ճնշմանը»,- գրում է փորձագետը:

Զեկույցում նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է ընդլայնի Հայաստանի հետ իր ռազմական փոխգործակցությունը տարերային աղետներին պատրաստվածության հարցում, ՆԱՏՕ-ի հետ  փոխգործակցության բարելավման, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտում բարեփոխումների հարցերում: Հեղինակի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների համար էական ազդանշան կդառնա Ամուլսարի հանքավայրի հարցի կարգավորման գործում Հայաստանի կողմից ցանկության դրսեւորումը: Հեղինակը նշում է, որ արեւմտյան ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է դատական իշխանության անկախություն, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ պայմանագրերի ընդլայնում, ԱՄՆ համագործակցություն մյուս արեւմտյան գործընկերների հետ: «Չորրորդ՝ ԱՄՆ-ն ԵՄ իր գործընկերներին պետք է կոչ անի արագացնել Հայաստանի հասնաելիությունը ԵՄ տեխնիկական օգնությանը եւ նյութական աջակցությանը»,- հավելել է մասնագետը:

Զեկույցի հեղինակն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:

Ադրբեջանը Ղարաբաղի հայերի իրավունքը ճանաչում է միայն Հայաստանի կողմից վերահսկվող տարածքները հանձնելու դիմաց, նշում է հեղինակը՝ հավելելով, որ այս դիրքորոշումն ունի նաեւ ԱՄՆ-ն, սակայն անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել:

Ջենինգսը նշում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդատվական օգնության կարիք ունի, որ Երեւանին օգնի իրականացնել կարճաժամկետ նախաձեռնությունները, ինչպես՝ ականապատված դաշտերի նշումը եւ գերիների փոխանակումը:

Երկրորդ՝ Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին պետք է օգնություն ցույց տալ ռեսուրսների օգտագործման, փորձագետների ներգրավման հարցերում, որոնք շահագրգռված են այս հակամարտության այլընտրանքային կարգավորման սահմանմամբ: Երրորդ՝ քաղաքացիների ներգրավմամբ դիվանագիտությունն անհրաժեշտ կլինի երկրների կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար՝ փակուղուց դուրս գալու նպատակով:

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական անցումը Միացյալ Նահանգներին հնարավորություն է ընձեռում օգնություն ցուցաբերել կարեւոր դաշնակցին եւ վերականգնել արտասահմանում ժողովրդավարական գործընկերների աջակցությունը, որոնք ոգեշնչված են նույն արժեքներով»,- ամփոփել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ