News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագրում չկա տնտեսական հեղափոխություն, այլ կա տնտեսական հակահեղափոխություն․ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ցույց տալով, որ հռչակված հեղափոխության նախապայմանները  ծրագրում արտացոլված չեն։

«Տնտեսությունը, ի տարբերություն մյուս ոլորտների, ունի շատ կոնկրետ առանձնահատկություններ և այդտեղ ճեղքում արձանագրելու համար պետք են ոչ թե խոսքեր, այլ՝ կոնկրետ նախապայմաններ»,- գրել է նա։

Նա առանձնացրել է մի շարք նախապայմաններ՝ սեփականության անձեռնմխելիություն, բանկային գաղտնիքի ապահովում, անձնական տվյալների անվտանգություն, հարկային համակարգի կայունություն, անկախ դատական համակարգ, ազատ շուկա և բորսաներ, իշխանության ճյուղերի տարանջատում, քաղաքական կայունություն՝ կանխատեսելիություն և այլն. «Ինչո՞ւ են ողջ աշխարհից մարդիկ իրենց փողերը տանում Բրիտանիա, որովհետև այդ ամենն այնտեղ ապահովված է։ Մարդկանց գլուխները պետք է սովորեն, որ սեփականությունն անձեռնմխելի է՝ սրբություն է, ինչպես Բրիտանիայում, մինչև դա չլինի, տնտեսությունը չի զարգանա։ Դրսից պատրաստ կլինեն ներդրումներ անել անգամ այն դեպքում, եթե եկամուտը շատ ցածր լինի, միայն նրա համար, որ իրենց գումարներն անվտանգ կլինեն»։

Նա նշել է նաև, թե Հայաստանում 2018 թվականի ապրիլից ի վեր բացահայտվել են բանկային գաղտնիքներ, անընդմեջ փոփոխվել է հարկային համակարգը, բորսաներ չեն ստեղծվում, սեփականությունը հատուկ քննիչների ու ԱԱԾ-ի տրամադրությունից է կախված, իսկ քաղաքական ղեկավարությունը սպառնում է խլել գումարները, հանրությունն էլ գումարների վերադարձ է պահանջում ու չի ճանաչում սեփականության լեգիտիմությունը. «Սեփականության լեգիտիմության ճանաչումը հանրության կողմից ամենածանր ու կարևոր նախապայմանն է։ Հանրությունը համարում է, որ փողը գողերի, մոնոպոլիստների ու կոռուպցիոներների ձեռքին է և դրա համար բավականին հիմք կա, բայց տնտեսական հեղափոխության համար դա նախապայման է։

Հարկային օրենսգրքի ճակատագիրը հարկ հավաքողների քմահաճույքից չպետք է կախված լինի։ Անգլիայում թագավորի գլուխ են կտրել, որովհետև այդ գլուխը դա չէր հասկանում։ Ճիշտ կլինի, որ Հարկային պրենսգրքի փոփոխությունների համար պառլամենտի 4/5 համաձայնությունը պարտադիր լինի։

Հ․Գ․ Կառավարության ծրագրում այդ ամենի մասին հստակ խոսք չկա։ Ուրեմն չկա և տնտեսական հեղափոխություն, այլ կա տնտեսական հակահեղափոխություն»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ