News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արմավիր մարզի Արշալույս գյուղում հունվարի 31-ից սկսված բողոքի ակցիաներն ընդդեմ գյուղապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի շարունակվում են։ NEWS.am-ի հետ զրույցում  ակցիայի մասնակիցներից  Հովսեփ Շահբազյանը՝ նշելով, որ արդեն 17 օր գյուղապետարանը փակ է, ելումուտ չկա այնտեղ։

«Երեկ ավտոերթ ենք արել գյուղում, այսօր մայրուղի դուրս կգանք, կքայլենք, կշարոնակենք մեր բողոքի ակցիան։ Եթե մոտակա օրերին ակցիան արդյունք չտվեց ավելի ծայրահեղ միջոցների կդիմենք եւ ճանապարհ կփակենք, մեր ակցիան կտեղափոխենք Կառավարության մոտ»,- ասաց նա։

Հովսեփ Շահբազյանը նշեց, որ իրենք 9 ամիս շարունակ  ցանակնում են հանդիպել գյուղապետի հետ, սակայն չի ստացվում, գյուղապետը չի համաձայնվում։

«9 ամիս մարզպետարանից հրավիրում են գյուղացիների հետ հանդիպման, չի գալիս։ Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ էլ ասել է, որ մեկ ա ինձ պետք է դատեն, թող որպես գյուղապետ  դատեն»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ մեկ շաբաթ իրենք նաեւ գիշերն են մնացել գյուղապետարանի մոտ, սակայն հիմա չեն  մնում, գիշերում են տներում, առավոտյան շարունակում են ակցիաները։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:

Տպել
Ամենաշատ