News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Amazon կորպորացիան 700 մլն դոլարի ներդրում է կատարել Rivian էլեկտրական պիկապների արտադրության համար, հաղորդում է Կորրեսպոնդենտ.net-ը՝ հղում կատարելով  Rivian-ի մամլո-հաղորդագրությանը:

Նշվում է, որ ներդրումները կատարվել են անցած տարի նոյեմբերին՝ Լոս-Անջելեսի ավտոսրահում էլեկտրական R1T պիկապի եւ R1S ամենագնացի ցուցադրումից հետո:

Այդ մեքենաները կառուցված են միանման պլատֆորմի հիման վրա եւ կարժենան շուրջ 70 հազար դոլար: Ավտոարտադրողը պնդում է, որ մոդելներից յուրաքանչյուրը կկարողանա անցնել 400 մղոն (643 կմ - խմբ) առանց վերալիցքավորման:

Ավտոմեքենաները կարտադրվեն Rivian գործարանում Նորմալում, Իլլինոյս նահանգ: Վաճառքը կսկսվի 2020 թվականի վերջում:

Ավելի վաղ հայտնի էր, որ Amazon-ը ներդնում է 530 մլն դոլար ստարտափի մեջ, որը զարգացնում է ավտոպիլոտի տեխնոլոգիաները: Այն ղեկավարում են Google-ի, Tesla-ի եւ Uber-ի նախկին ինժեներները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ