News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բավարիայի ավելի քան 1,7 մլն բնակիչներ ստորագրել են «Մեղուներին փրկեք» միջնորդագիրը, որով պահանջում են վերանայել շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության պաշտպանության ոլորտի օրենսդրությունը: Բավարացիները հույս ունեն դրա շնորհիվ պահպանել բույսերի, կենդանիների եւ միջատների անհետացող տեսակները, առաջին հերթին մեղուներին, փոխանցում է «Եվրապուլսը»:

Այս պահանջների համաձայն՝ 2020 թվականին գյուղատնտեսական հողերի 20 տոկոսը պետք է համապատասխանի օրգանական հողագործության ստանդարտներին, իսկ 2030-ին՝ արդեն 30 տոկոսը: Դրանից բացի, պահանջում են ջրամբարների մեջ պեստիցիդների եւ քիմիական պարարտանյութերի հայտնվելու ավելի խիստ վերահսկողություն սահմանել, ինչպես նաեւ ծաղիկներ տնկել Բավարիայի հանգստյան գոտիների կանաչ տարածքների նվազագույնը 10 տոկոսի վրա:

Բավարիայի օրենքներով՝ միջնորդագիրը օրանսդրության վերանայման կարող է հանգեցնել, եթե ստանա շրջանի բնակչության նվազագույնը 10 տոկոսը: Միջնորդագիրն արդեն ստորագրել է բավարացիների 18 տոկոսից ավելին: Նման աջակցությամբ փոփոխությունների ընդունման հավանականությունը մեծանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ