News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իրանը գործնականում հավասարակշռված վերաբերմունք է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւ խնդրի լուծումը տեսնում խաղաղ բանակցությունների տիրույթում: Այս մասին իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

«Ընդհանրապես, Իրանի դիրքորոշումն այս հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է»,-ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարելի է օգտագործել իրանահայերի ներուժը հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար, դեսպանը պատասխանել է. «Պետք է նկատի ունենալ, որ իրանահայ համայնքի զգալի մասն այս երկրում ապրում է հազարամյակներով եւ նրանք Իրանի օրինապաշտ ու արժանապատիվ  քաղաքացիներն են: Նրանք մեծ վաստակ ունեն եւ՛ գիտության ու կրթության, եւ՛ մշակույթի, եւ՛ տնտեսության զարգացման, ինչպես նաեւ երկրի պաշտպանության ամրապնդման գործում եւ դրա համար մեծ հարգանք են վայելում:

Հայ համայնքի անդամները լավագույն կերպով իրականացնում են մի կարեւոր առաքելություն եւս: Նրանք նվիրված են Հայաստան-Իրան կապերի ամրապնդման գործին ինչպես իրենց անձնական գործունեությամբ, այնպես էլ ընդհանրապես հայաստանցիների եւ իրանցիների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն աջակցելու առումով:

Այս իմաստով նրանք մեծապես օգնում են հայաստանյան եւ իրանական պետական եւ հասարակական մարմիններին, այդ թվում՝ Երեւանում եւ Թեհրանում գործող դեսպանություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ