News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի հեշտ էր աշխատել: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այժմ հետազոտություններ են անցկացվել, որոնք դեկտեմբերին երկու անգամ ուղարկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ ոչ մի պատասխան չի ստացվել: «Երկու մարզերում՝ Լոռիում եւ Սյունիքում, ինչպես նաեւ Երեւանում քաղցկեղածին վիճակը վտանգավոր մակարդակում է: Բացի այդ արդիական է Սեւանի խնդիրը: Վատ ոռոգման համակարգի պատճառով ամենա տարի մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում: Մենք այս հարցով դիմել ենք նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Այն ժամանակ մեզ գոնե լսում էին: Իսկ հիմա մենք անգամ չենք կարողանում նրանց հետ կապ հաստատել», -ասաց փորձագետը:

Իր հերթին, «Հայ կանայք ահնուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի » ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը նշեց, որ 20 տարիների ընթացքում առաջին անգամ իշխանությունների կողմից նման վերաբերմունքի են արժանանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ