News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանացի յոթ լեյբորիստ պատգամավորի դուրս գալը կուսակցությունից տագնապալի ազդանշան է կուսակցության համար, գրում է The Guardian բրիտանական թերթը խմբագրի սյունակում։

Այս շաբաթ պատգամավորները հայտարարել են, որ դուրս են գալիս կուսակցությունից լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինից դժգոհ լինելու պատճառով։ Մասնավորապես, պատգամավորները համաձայն չեն Brexit-ի (Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը) հանդեպ նրա մոտեցումից։ Բացի այդ, նրանք համաձայն չեն լեյբորիստների հակասեմիթիզմին, գրել են բրիտանական լրատվամիջոցները։ Նրանց թվում են Քրիս Լեսլին, Մայք Հեյփսը, Լուսիանա Բերգերը, Գեւին Շեքերը, Չուք Ումունեն, Անջելա Սմիթը, Էն Քոֆին։ Նրանք մնում են խորհրդարանում, բայց աշխատելու են որպես անկախ խումբ։

Ինչպես նշում է թերթը, նրանց դուրս գալը նշանակում է, որ կուսակցությունը հարվածի տակ է դրել ձախ ուժերի «երկարատեւ կոալիցիան»՝ լեյբորիստական կուսակցության ղեկավարությամբ։ Պարբերականը նաեւ նրանց դուրս գալն անվանում է «սխալ, բայց նախազգուշացում»։ Լեյբորիստների կուսակցությունը վաղուց եղել է աշխատավորների եւ տարբեր սոցիալիստական ու սոցիալ-դեմոկրատական ավանդույթների կոալիցիա, ասվում է պարբերականի հոդվածում։

Վերջին հարյուրամյակում Բրիտանիան հիմնարար փոփոխությունների է ենթարկվել, որոնք մարտահրավեր են նետում ցանկացած կուսակցության՝ հարմարվե՞լ, թե՞ կործանվել։ Այնուամենայնիվ, պարբերականը զանգվածային հրաժարականի մեջ լուրջ ծավալ չի տեսնում։ Թերթը գրում է, որ դա ավելի շուտ արդյունք է կուտակված անձնական հուսահատության լեյբորիստների շրջանում, այլ ոչ թե հավաքական քաղաքական անհնազանդության դրսեւորում, տեղեկացնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ