News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ 2012-2016 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի գործող ռեկտորները հաջորդաբար որպես անգլերեն լեզու առարկայի դասավանդող են հրամանագրել ներկայիս անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության եւ միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորին: Սակայն վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում փաստացի դասավանդում չիրականացնելու պայմաններում նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնվել է առանձնապես խոշոր չափերի 3, 500,410 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ դեռեւս 2018թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

2019թ. փետրվարի 8-ին «Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Դ. Մ.-ն ՀՀ քրեական օրենգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության երկու դրվագ կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նույն ինստիտուտի նախկին պրոռեկտոր Հ. Ա.-ն 2019թ. փետրվարի 11-ին ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

2019թ. ձետրվարի 15-ին վերջինս հրավիրվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ու նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։

Արդյունքում փետրվարի 16-ին նա վարչական շրջանների դատախազություն է ներկայացրել վճարային հանձնարարական, համաձայն որի՝ ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 3,500,410 ՀՀ դրամ՝ այդ կերպ վերականգնելով պետությանը պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ