News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական համակարգի սասանված վարկը վերականգնման կարիք ունի։ Այս մասին «Մեկ Հայաստան» քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարից հետո փետրվարի 19-ի ճեպազրույցում ասել է հիմնադիրներից մեկը՝ «Եվրոպական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ամբողջ նորագույն պատմության ընթացքում քաղաքական ուժերը, ըստ էության, պայքարել են իշխանության համար՝ երբեմն կորցնելով իրենց գաղափարախոսական եւ ծրագրային դեմքը։ «Երկրի քաղաքական համակարգը, ըստ էության, վերականգնման կարիք ունի։ Այսօր բացակայում է խնդիրների լուծման հայեցակարգային մոտեցումը։ Լինելով ոչխորհրդարանական ուժ՝ մենք պետք է պատրաստ լինենք ընտրություններին գաղափարախոսական այն հիմքի վրա, որ սկզբից եւեթ դնում ենք մեր առջեւ»,- նշել է նա։

Ղազինյանն ընդգծել է, որ չնայած առանձնահատուկ քաղաքական իրավիճակին, որն ստեղծվել է 2018 թվականի մայիսից հետո, այնուամենայնիվ, հասարակությունում մնացել են մարդիկ, ովքեր չափավոր մոտեցումների եւ հայացքների կողմնակից են։ «Մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, ում գործունեությունը բխում է Հայաստանի շահերից»,- հավելել է Արթուր Ղազինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ