News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համոզված է, որ ԱՄՆ կողմից ռազմական ներխուժման դեպքում «աշխարհի ժողովուրդները» երկրին կաջակցեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ԱՄՆ կայսրությունը Վենեսուելայի վրա հարձակում կատարի, աշխարհի ժողովուրդները ոտքի կկանգնեն եւ կսկսեն պայքարել նրա հետ միասին»,- նշել է նա՝ երեքշաբթի ելույթ ունենալով բժշկական համալսարանի շրջանավարտների առջեւ: Միջոցառման հեռարձակումը կատարվել է պետության ղեկավարի Twitter-յան էջում:

Մադուրոն ընդգծել է, որ Վենեսուելան հայտնվել է ԱՄՆ-ի, որը ձեռնարկում է «ագրեսիվ, միակողմանի, կայսերական գործողություններ, եւ նրանց միջեւ դիմակայության էպիկենտրոնում, որոնք հանդես են գալիս «ժողովրդավարական բազմակողմանի մոտեցման օգտին՝ հիմնված համաձայնության, ներդաշնակության եւ աշխարհի ժողովուրդների միջեւ երկխոսության վրա»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին Ֆլորիդա նահանգում Մայամիում Միջազգային համալսարանում ելույթի ժամանակ, որը նվիրված էր Վենեսուելայի իրադրությանը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երկրում ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու համար «դիտարկում է բոլոր տարբերակները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ